Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. 32-ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է դաշտում

  • Այսօր՝ հունիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 05։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Նոր Ավան գյուղի վարչական տարածքում ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրվելով՝ հայտնվել դաշտի մեջ, իսկ ավտոմեքենայից քիչ այն կողմ դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով և ոստիկանության Սիսանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։ Դեպք մասին Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արմեն Կավեյանի գլխավորությամբ։ nnՄանրամասները` shamshyan.com/hy/article/2017/06/26/1070926/

    Category : Cars & Tuning

    #Ողբերգական#ավտովթար#Սյունիքի#մարզում#32#ամյա#վարորդը#mercedes#ով#հայտնվել#է#դաշտում

    0 Comments and 0 replies
This website uses cookies to ensure you get the best experience on our website
Privacy policyAccept and close
arrow_drop_up